Wall Deco, երաժշտություն և ինտերիեր․ դարձրու այն բարձրաճաշակ

Այժմ կարող եք միացնել սիրելի երաժշտությունն ու վայելել մեր բլոգը, քանի որ աշխարհում չկա որևէ բան, որ չի կարող ուղեկցվել երաժշտությամբ և, այս դեպքում, Wall Deco-ն բացառություն չէ։

Իսկ ի՞նչ երաժշտություն կընտրեք․ ռո՞ք, թե ջազզ։ Ես ընտրում եմ ջազզ:

Ընդհանրապես նկատե՞լ եք, որ մեր շուրջն ամեն ինչ հիմնված է ընտրության վրա։ Կարևոր չէ՝ մտադրվել ես ինքնուրույն թարմացնել ինտերիերդ, թե դիզայներ ես, ով աշխատում է հերթական պրոյեկտի վրա, մեկ է, հավանաբար կհայտնվես ընտրության խառնաշփոթում։

Բարձրաճաշակ ինտերիեր ստեղծելու համար պետք է լավ տեղեկացված լինել ինտերիեր դիզայնի սկզբունքներից։ Վերջինիս մասին պատկերացում կազմելու մի թաքնված ձև է երաժշտության և ինտերիեր դիզայնի տարրերի միավորումը։ Զարմանալիորեն, երաժշտության և ինտերիեր դիզայնի միջև ուղիղ կապ կա․ երկուսն էլ արտացոլում են զգացողություններ, տպավորություններ ու տրամադրություն։ Երաժշտությունն ու դիզայնը արվեստի վերացական ձևեր են՝ հիմնված ռիթմի, համաչափության և ներդաշնակության վրա։

Իսկ այժմ եկեք պարզենք, թե ինչ է ռիթմը, համաչափությունը և ներդաշնակությունը՝ ինտերիեր դիզայնում։

Համաչափությունը համարվում է դիզայնն ու երաժշտությունը կապող օղակներից ամենակարևորը, քանի որ հենց համաչափությունն է, որ երկուսին էլ գեղեցկացնում է։ Զարմանալի չէ, որ բրիտանացի գրող Քեն Ֆոլեթն իր «Երկրի սյուները» գրքում գրել է, որ․ «Համաչափությունը գեղեցկության սիրտն է»։ Եվ իրոք, դա ձևն է, գույնն ու կառուցվածքը։

Երաժշտությունը ռիթմը դարձնում է լսելի, մինչդեռ ինտերիերն, իր հերթին, տեսանելի է դարձնում այն։ Ռիթմը կրկնության մասին է․ այն շարունակական շարժում է։ Երաժշտության մեջ ռիթմը հենց բիթն է, իսկ դիզայնում ռիթմը դիզայներական տարրերի կրկնությունն է, որն օգնում է շարժում ստեղծել տարածության մեջ։ Այն ընդգծում է դիզայներական տարրերը՝ կազմակերպված ձևով կրկնելով դրանք։ Գաղափարն է՝ ընտրել դիզայներական մի տարր ու ստիպել, որ շարժվի։ Ի դեպ, Wall Deco-ի 3D պանելները կրկնության ամենավառ օրինակներից են ինտերիերում, քանի որ մոդելների մեծ մասը հիմնված է հենց կրկնության վրա և ռիթմ է հաղորդում պատերին։

Ինտերիերում ներդաշնակությունը զգացողության մասին է. այն ամենի մասին, երբ լսում ես երաժշտություն, որը ստիպում է քեզ ավելի լավ զգալ։ Երաժշտության մեջ ներդաշնակությունը սովորաբար վերաբերում է միաժամանակ հնչող տոնայնությունների բարձրությանը։ Օրինակ՝ ռոք-խմբում ներդաշնակության համար հիմնականում պատասխանատու է կիթառահարը: Դիզայնում ներդաշնակությունը բազմաթիվ առարկաների ամբողջությունն է։ Ինչքան էլ որ տարբեր լինեն առարկաները, դրանք պետք է մեկ շնչի պես համաձայնեն միմյանց հետ։ Ներդաշնակ ինտերիերը թվում է ավելի խաղաղ, հանգիստ և լավ կահավորված։

Գաղափար 1․ [մոդել։ C-01]

Մեր դիզայներները նախընտրել են Wall Deco-ի 3D պանելները և իրենց ներքին զգացողություններն ու զգացմունքները վերածել ֆիզիկական առարկայի՝ կոնկրետ և իրատեսական պատկերներով։ Սա կուլմինացիոն մոդել է նրանց համար, ովքեր ցանկանում են տպավորիչ միջավայր ստեղծել ու ցանկացած վայր վեհաշուք դարձնել։ Մեր դիզայներները ընտրել են այս մոդելը ննջարանի համար։ Շքեղ տեսք ունի, ճի՞շտ է։

Գաղափար 2․ [մոդել։ PM-30]

Երանելի չէ՞ արդյոք ծանր աշխատանքային օրվա վերջում մի այսպիսի հարմարավետ անկյուն գալը։ Այս անգամ մեր դիզայներները որոշել են տեղադրել Wall Deco-ի՝ պաշտպանիչ շերտով 3D վեցանկյուն մոդելը՝ պրինտոգրաֆիան։ Մշտապես ոճային սև ու սպիտակ կոնտրաստը վերջին շտրիխն է ավելացնում այս գեղեցիկ, հարմարավետ անկյանը։ Ոգեշնչող տեսք ունի հավելյալ ռոք կիթառով։ Հենց այն է, ինչ մենք ուզում էինք։ Հարմար է յուրաքանչյուր անկյանը։

Գաղափար 3․ [մոդել։ B-39]

Wall Deco-ն առաջարկում է պատի խորաքանդակներ՝ երաժշտասերների ինտերիերն առնձնահատուկ կերպով ձևավորելու համար։ Սա անհատական պատվեր է, որն արտացոլում է մելոմանների մեծ սերը երաժշտության հանդեպ։ Այս հատկանշական մոդելն ասես մի նոր երաժշտություն լինի, որն արդյունավետ կերպով համապատասխանում է դիզայնի նպատակին։ Գաղափարն ամենալավ լուծումն է, որը մարդկանց ականջների երաժշտությունը դարձնում է հնչեղ միջավայրում։ Այն հիանալի է ռեստորանների, կարաոկե ակումբների, սրճարանների, երաժշտական դահլիճների և նույնիսկ տան համար, եթե տարված եք երաժշտությամբ։

Գաղափար 4․ [մոդել։ B-39]

Այս անգամ մեր դիզայներները ունեին մի փայլուն մտահղացում՝ ստեղծելու էլեկտրական սենյակ, որը պատի վրա միահյուսում է երաժշտական նվագախումբն ու հուզական դեմքերի դրամատիկ տեսարանը։ Հափշտակող ինտերիեր, որն ուղեկցվում է լուսավորությամբ, ինչն էլ ընդգծում է հույզերի բոլոր մանրուքներն ու շերտերը։ Պարզապես միացրեք լույսերն ու կլսեք երաժշտությունը։ Հարմար է լոֆթ ոճի ինտերիերին ու նախատեսված է քննարկումների սենյակների, փաբերի, կարաոկե և ջազ ակումբների ու նմանատիպ այլ վայրերի համար։

Գաղափար 5․ [մոդել։ M-29]

Wall Deco-ի այս 3D գծային պանելը դիտարկվեց իբրև արագ ու շտկող որոշում նրանց համար, ովքեր գերադասում են համեստ ինտերիեր։ Նայեք ընտրված պանելի կրկնվող գծերին, որոնք տարածության մեջ շարունակական շարժում են ստեղծում, ու ձեր աչքերն անգիտակցաբար կհետևեն մոդելի շարժմանը ճիշտ այնպես, ինչպես ձեր ականջները լսում են երաժշտության ռիթմը։ Այս մոդելը յուրահատուկ է, քանի որ սազում է ցանկացած ինտերիերին՝ գրասենյակներից ու ժամանցի վայրերից մինչև ննջարաններ ու հյուրասենյակներ։ Սա կատարյալ է հանգստանալու ու մտածելու համար։ Այստեղ կարող եք ազատ արձակել ձեր գաղափարները, սահմանել ձեր նպատակներն ու ստեղծագործել այն ամենի մասին, ինչ մտածում եք։

Ահա, թե ինչպես են երաժշտությունն ու ինտերիերի ձևավորումը ներդաշնակում միմյանց։ Ինչպես երաժշտությունն ականջ է շոյում, այնպես էլ աչք։

Wall Deco-ի 3D պանելները հեշտորեն ամբողջականացնում են ցանկացած ինտերիեր և ձևավորում այն երաժշտության զգացողություններով, հույզերով ու տպավորություններով:

Իսկ ո՞րն է քո տպավորությունը։

Ինչպիսի ինտերիեր դու կընտրես։