Մոլդինգների 8 հավելյալ առավելությունները

«Գեղեցկությունը պարզության մեջ է» արտահայտությունը վստահաբար շատ եք լսել։
Ճնշող մեծամասնությունը գրեթե ամենուր ընտրում է մինիմալիստական ոճ: Մենք հակված ենք մինիմալիզմի մեր հագուստի ընտրության, մեր Instagram-ի էջերի համար կոնտենտ ստեղծելու և, իհարկե, մեր շրջակա միջավայրի համար, որտեղ ապրում կամ շատ ժամանակ ենք անցկացնում: Եվ զարմանալի չէ, որ ինտերիեր դիզայնի լուծումներ փնտրելիս մենք ընտրում ենք մինիմալիզմը։ Մեր օրերում մինիմալիստական ոճով ինտերիերը թրենդային է։ Իսկ ինտերիեր դիզայնում մինիմալիզմի հասնելու բազմաթիվ եղանակներ կան։ Մոլդինգների ընտրությունը այն տարբերակներից է, որը չպետք է բաց թողնենք:

Իհարկե, մոլդինգների սիմետրիկ դասավորությունը ամբողջականացնում է ինտերիերը դասական նշույլներով, ինչի պատճառով էլ մոլդինգները հաճախ ասոցացնում ենք դասական ոճի հետ։ Այնուամենայնիվ, բացի ինտերիերին նրբություն հաղորդելուց, մոլդինգներն ունեն լրացուցիչ առավելություններ:

Դե ինչ, եկեք ծանոթանանք մոլդինգների 8 առավելություններին:

1․ Մոլդինգները էկոլոգիապես մաքուր են:
Ամրապնդող հավելումներով էկոլոգիապես մաքուր գիպսային խառնուրդից պատրաստված մոլդինգները վնասակար նյութեր չեն արտանետում. դրանք չեն աղտոտում շրջակա միջավայրը և չեն վնասում մարդու առողջությանը:

2․ Մոլդինգները երկարակյաց են։
Գիպսե մոլդինգները համարվում են ամենաերկարակյացը: Իսկ ո՞վ է ուզում կարճատև վերանորոգում։ Տունը պետք է երկար ծառայի։

3․ Մոլդինգները հեշտությամբ շտկվում են, տեղադրվում և ձևափոխվում ցանկացած չափի:
Նկատի ունեցեք, որ մոլդինգները խնամքով վերամշակվում են, փաթեթավորվում և տեղում լրացուցիչ մշակում չեն պահանջում: Դրանք ամրացվում են գիպսե սոսնձի միջոցով և անհրաժեշտության դեպքում սղոցվում են ցանկացած չափի։
Դե, իսկ կարերը հեշտությամբ մշակվում են գիպսե սոսնձով:

4. Մոլդինգները ուշադրություն են գրավում և թաքցնում թերությունները։
Բոլորդ էլ լավ գիտեք, որ վերանորոգումից հետո հնարավոր են որոշ թերություններ, որոնք, իհարկե, կարելի է վերացնել՝ սակայն միայն ամբողջ աշխատանքը նորից կատարելով։
Այս խնդիրը առանց դժվարության կարելի է քողարկել մոլդինգներով: Տեղադրումից հետո պատերը ավելի հարթ տեսք կունենան: Թերություններն աննակտ կմնան, քանի որ մոլդինգները հեշտությամբ ուշադրություն են գրավում։

5. Մոլդինգները տեսողական ծավալ են ստեղծում տարածության մեջ։
Մոլդինգները սովորաբար տեղադրվում են պատրաստի պատերի վրա՝ հորիզոնական, ուղղահայաց կամ կրկնվող նախշերով: Տեղադրման եղանակը կախված է այն էֆեկտից, որը ցանկանում եք ստանալ: Տեսողական ծավալի ստեղծումն այն է, ինչ հաստատ երաշխավորվում է մոլդինգներով։

6. Մոլդինգները բարձր առաստաղի պատրանք են ստեղծում տարածության մեջ։
Մոլդինգները հաճախ օգտագործվում են առաստաղների բարձրությունը տեսողականորեն մեծացնելու համար: Այդ նպատակով պատի ստորին մեկ երրորդ մասը կարելի է ներկել մուգ գույնով և ձևավորել դեկորատիվ տարրերով։ Եթե պատի վերին մասը համապատասխանի առաստաղի գույնին, ապա կստեղծվի բարձր առաստաղի տպավորություն։

7. Մոլդինգները ծառայում են որպես գոտիավորման տարր։
Բույսերը, կահույքը, հատակի նյութը և այլ տարրեր կարող են օգտագործվել որպես գոտիավորման միջոց: Մոլդինգները նույնպես կարող են տեսողականորեն առանձնացնել տարածության տարբեր մասերը՝ ծառայելով իբրև գոտիավորման տարր:

8. Մոլդինգները ընդգծում են դիզայնի յուրահատկությունը
Մոլդինգները կարող են դառնալ դիզայնի կենտրոնական տարրը և կոտրել ինտերիերի միապաղաղությունը: Դրա համար դրանք ներկվում են վառ կամ կոնտրաստային գույներով՝ պատի վրա հետաքրքիր պատկեր ստեղծելով։

Wall Panels 4 Wall Panels 5

Ընդհանուր առմամբ, եթե ինչ-որ բան բացակայում է ինտերիերում, ապա այն կարող եք ամբողջականացնել մոլդինգների ընտրությամբ: Մոլդինգները ոչ միայն կնրբացնեն միջավայրը, այլև կհաղորդեն ինտերիերին դասական նոտաներ: