Ռիթմ, շարժում և ծավալ. Wall Deco-ն աշխատանքային ինտերիերում

Sunny City-ի գրասենյակային ինտերիերում զուսպ գունային լուծումները, բնական փայտի մակերեսները, հստակ երկրաչափությունն ու մտածված լուսավորությունը ձևավորում են ժամանակակից և արտահայտիչ աշխատանքային միջավայր։ Աշխատասենյակների պատերը նույնպես դարձել են ինտերիերի կարևոր մաս։ Այս նախագծում կիրառվել են 3D պանելներից՝ NOOR-ը, իսկ խորաքանդակներից՝ Runner-ը և Clock-ը։