Լոֆթ ոճի ձևավորման գաղափարներ

Լքված գործարաններից մինչև մոդեռն կացարաններ (09.21.2020)

Ի՞նչ է լոֆթը: Որտեղի՞ց է այդ տերմինը մեր բառապաշարում: Ահա այդ հարցերի շուրջ ենք մենք այսօր զրուցելու:

Արդեն բոլորին ծանոթ լոֆթ տերմինը թարգմանաբար նշանակում է շենքի կամ տան ձեղնահարկ: Այժմ այն դարձել է ժամանակակից դիզայներների նախընտրելի ոճը տան ինտերիերի ձևավորման մեջ: Եթե ուզում եք ունենալ նոր ու չկրկնվող ինտերիեր, ուրեմն դուք ճիշտ ճանապարհին եք: Նախ հասկանանք, թե որտեղից սկիզբ առավ լոֆթ հասկացությունը և ապա դարձավ ժամանակակից ինտերիեր դիզայնի ուրույն ոճ:

Լոֆթ արվեստի գաղափարը ծագել է Ամերիկայից: Սկիզբ առնելով Արևմուտքից՝ այն գրավեց աշխարհի մյուս մասերը: Ամեն ինչ սկսվեց 20-րդ դարի 40-ական թվականներից Նյու Յորքում: Արտադրության ընդլայնումը խթանեց հին գործարանների ու ֆաբրիկաների տեղափոխմանը քաղաքամերձ վայրեր: Այդ ժամանակներում երիտասարդ նկարիչներն ու այլ բոհեմականներ չէին կարող իրենց թույլ տալ վարձակալել բնակարան քաղաքի կենտրոնում : Հենց նրանք էլ սկսեցին չնչին գումարի դիմաց վարձել ազատված ֆաբրիկաների տարածքները: Հենց այստեղից էլ լոֆթ ոճը հայտնվեց ժամանակի դիզայներների ուշադրության կենտրոնում. տրվեցին գեղագիտական լուծումներ, համադրվեցին այլ ոճերի հետ, ավելացրին լույս ու ստվեր, արևելյան գորգեր, հախճապակե ջահեր, բարոկկո ոճի կահույք, ճանապարհային նշանները որպես աքսեսուարներ և ստացան մի խելահեղ ոճի հնարք: Լոֆթ ոճը դարձրեց դիզայնի էլեմենտներ նույնիսկ տեխնիկական տարրերը, օրինակ օդափոխության խողովակները, հոսանքի վարդակները, արդյունաբերական այլ տարրեր, մեխանիկական սարքեր, ավտոմեքենայի մասեր և այլն: Այս անշունչ ու երբեմն էլ արդեն անպիտան իրերը կյանքի կոչվեցին պատմելու իրենց պատմությունը: Հաճախ կարելի է այդ աքսեսուարները ներկել վառ գույներով, որ ավելի նկատելի լինեն: Բացի այդ հնարավոր եղավ տարբեր դարաշրջանների, մշակույթների ու ոճերի իրերի ամենայուրօրինակ համադրությունները:

Այժմ կարող ենք ասել, որ լոֆթ ոճը 21-րդ դարի ամենամասշտաբային թեմաներից է: Եթե նկարագրենք լոֆթը մի քանի բառով, ապա միանշանակ դրանք կլինեն ազատությունն (open space) ու մտքի թռիչքը: Հենց այդ պատճառով էլ հավանականությունը քիչ է, որ կհանդիպենք լոֆթ ոճի 2 նույնատիպ բնակարան:

Լոֆթ ոճում ամենահամապատասխան տարբերակը աղյուսի և բետոնի կիրառությունն է: Աղյուսը միշտ օգտագործվել է գործարանային տարածքներում : Փաստացի, այն հետագայում ավելի պահանջված դարձավ տան ինտերիերում: Լոֆթում հատակը նախընտրելի է փայտե կամ քարե: Պատերի ձևավորումը շատ կարևոր է, դրանք չպետք է լինեն ճոխ զարդարված, բայց միևնույն ժամանակ լինեն ինքնատիպ: Իհարկե Wall Deco ընկերությունը անմասն չէր կարող մնալ այս գործում: Մեր դիզայներներն առաջարկում են էքսկլյուզիվ մոդելներ լոֆթ պատերը ձևավորելու համար: Առաջարկում ենք մեր կողմից առանձնացված մի քանի լուծումներ:

Գաղափար 1: Մի՞թե օրիգինալ չէ Ձեր իսկ մատնահետքը դաջել հյուրասենյակի աչքի ընկնող պատին: Լոֆթում ինտերիերի ձևավորումը և կահավորումը չափազանց ինդիվիդուալ է, դե էլ ինչը կարող էին մեր դիզայներները իրականություն դարձնել, քան Ձեր սեփական մատնահետքի փորագրումը: Միայն պատկերացրեք՝ ինչ շոկային դիզայնի չափաբաժին եք պատրաստում ձեր հյուրերի համար:

Գաղափար 2: Առհասարակ, խորաքանդակները համարձակ դիզայներական գաղափարներ են լոֆթ ոճում տան պատերը ձևավորելու հարցում: Խորաքնդակը կարող են ներկվել ամենատարբեր վառ ու ռիսկային գույներով: Եթե խորը ուսումնասիրեք այս խորաքանդակը, կնմանեցնեք փոթորկի, որ փչում է տերևների միջով: Լուսարձակումից և ներկված գույնից կախված՝ օրեցօր կբացահայտեք թաքնված տարբեր պատկերներ:

Գաղափար 3: Եթե լոֆթ ոճով եք կահավորել ձեր բնակարանը, և սիրահար եք ավելի արտահայտիչ, կտրուկ և ինչու չէ ագրեսիվ դիզայնի, դուք ճիշտ տեղում եք: Ներքևում կտեսնեք թվարկած հատկությունների նորարական, թարմ համադրություն: Իսկ եթե մեր խորաքանդակի համար ընտրեք տաք գույն, կողքին տեղադրեք փոքրիկ բուխարի, պատկերը իդեալական կստացվի, և տան այդ հատվածից չեք հեռանա:

Գաղափար 4: Եկեք պակերացնենք լոֆթ ոճի լոգարանը: Այստեղ կփաստենք, որ լոֆթ ոճի լոգարանի պարագաների մեծ ընտրանի չեք գտնի, բայց փոխարենը, պատերի ձևավորման տարբերակներ կգտնեք: Ձեզ ենք ներկայացնում վեցանկյուն 3D սալիկներ, որոնցով տարբեր համադրություններ կարող եք ստանալ: Այս մոդելը հիանալի համադրվում է բետոնե պատերի և առաստաղի հետ: Նաև, իհարկե ունենք գունային ընտրության առավելություն: Ներքևում դետալների համադրության ձև ենք առաջարկում:

Գաղափար 5: Վստահ կասենք, որ ձեր մտքով չանցավ դասական ոճի առկայության մասին լոֆթ ոճի բնակարանում: Բայց արի ու տես՝ մենք կարողացել ենք միաձուլել: Ահա ինչ է արդյունք ենք ստանում, երբ դասականն ու լոֆթը հանդիպում են իրար: Ինտերիերը հավաք, հարմարավետ տեսք ունի, բայն և ճոխ: Ինտերիերի նրբագեղությունը իր պարզության մեջ – ահա այս երկու ոճերի էությունը: