WD WORKSHOP: Ճանաչիր Wall Deco-ն
Ասել, որ ցանկացած փայլուն գաղափար ծնվում է որևէ խնդիր լուծելու համար, նույնն է, ինչ ոչինչ չասել։ Չնայած Wall Deco-ի ցուցասրահը միշտ բաց է այցելուների համար, յուրաքանչյուր այցելուի հետ օրվա տարբեր ժամերին ողջ ցուցասրահով շրջելը շատ ժամանակատար է և ոչ միշտ է հնարավոր հասցնել։ Արդյունքում, օր օրի էլ ավելի էին շատանում ընկերության և արտադրության մասին հարցերը։
«WD WORKSHOP: Ճանաչիր Wall Deco-ն» իվենթը վերոնշյալ խնդրի լուծման գաղափարն է։ Իվենթի նպատակը Wall Deco-ի մասին ավելի շատ բան իմանալն էր։ Բացի այդ, ընկերությունը տվեց էքսկլյուզիվ հնարավորություն՝ այցելելու արտադրամասը, որը մշտապես փակ է բոլոր այցելուների համար։
Եվ ահա եկավ այդ օրը։
Օգոստոսի 13-ին, առաջին անգամ տեղի ունեցավ «WD WORKSHOP: Ճանաչիր Wall Deco-ն» իվենթը։ Բավականին դժվար էր 150 դիմողներից 30-ին ընտրելը։
Իվենթը բաղկացած էր մի քանի մասից։
Մաս 1: Ընկերության ստեղծման գաղափարը
Սկզբում Wall Deco թիմը ներկայացրեց ընկերության ստեղծման գաղափարը և ավելին քան 10 տարվա ձախողումներն ու վերելքները։
Մաս 2: Արտադրական ճյուղերը
Այստեղ թիմը ներկայացրեց ընկերության հիմնական արտադրական ճյուղերը՝ 3D պանելներ, խորաքանդակներ, պրինտոգրաֆիա, կարնիզներ և մոլդինգներ։ Թիմը հնարավորինս շատ տեղեկատվություն տրամադրեց արտադրանքի բնորոշ հատկանիշների մասին՝ ընդգծելով պրոդուկտի օգտագործման առավելությունները տարբեր ինտերիերներում և վայրերում։
Մաս 3: Շրջայց ցուցասրահում
Այստեղ այցելուները շրջայց կատարեցին ցուցասրահով՝ բացահայտելով, թե որտեղ, ինչպես և ինչ պայմաններում է ավելի լավ տեղադրել 3D պանելներ, խորաքանդակներ կամ պրինտոգրաֆիա։ Բացի այդ, նրանք ծանոթացան ինտերիերի ձևավորման այն խնդիրների հետ, որոնք հնարավոր է լուծել մոլդինգների և կարնիզների շնորհիվ։
Մաս 4: Արտադրական ընթացք (ներառյալ տեղադրման ընթացքը)
Այս փուլում Wall Deco թիմը ուղղորդեց այցելուներին դեպի Wall Deco-ի արտադրամաս։ Երիտասարդ ճարտարապետներն ու դիզայներները հետաքրքրված էին, թե ինչպես է ընկերությունը արտադրում 3D պանելներ կամ խորաքանդակներ, և թե ինչպես է ընկերությունը 3D պանելը վերածում պրիտնոգրաֆիայի՝ պատի պանելը դարձնելով խոնավադիմացկուն և հերմետիկորեն փակցնելով էսթետիկ փայտյա, կաշվե կամ մետաղյա տեքստուրա։
Այս փուլում այցելուները հնարավություն ունեցան տեսնելու տեղադրման գործընթացը։ Wall Deco-ի տեղադրման թիմի ղեկավարը նախապես պատրաստել էր ամեն ինչ, որպեսզի մանրամասն ցույց տա տեղադրման ընթացքը։
Մաս 5: Հարց-պատասխան և քննարկումներ
Եզրափակիչ փուլը մի մեծ քննարկում էր, և թիմը պատասխանեց ճարտարապետների և դիզայներների բոլոր հարցերին։
Իհարկե, թիմը չէր կարող բաց թողնել այցելուներին որևէ հիշարժան և արժեքավոր բան նվիրելու հնարավորությունը, որով նրանք կշարունակեն ստեղծել որևէ նոր ու էքսկլյուզիվ բան՝ դիզայնի ոլորոտում։
Wall Deco-ն դիզայներակենտրոն ընկերություն է և բարձր է գնահատում երիտասարդ դիզայներների և ճարտարապետների ցուցաբերած հետաքրքրությունը էկոլոգիապես մաքուր, գիպսե 3D պանելների, խորաքանդակների կամ մոլդինգների և կարնիզների նկատմամբ՝ դրանք ինտերիեր դիզայնի նախագծերում օգտագործելու համար։
Ամփոփելով նշենք, որ իվենթը արժեքավոր նորդրում էր երիտասարդ դիզայներների և ճարտարապետների հետագա կարիերայի համար՝ դառնալով հաջողակ սկիզբ Wall Deco ընկերության հետ ապագայում համագործակցելու համար։ Տարբերվող և էքսկլյուզիվ պրոդուկտը այցեքարտ է դիզայների և ճարտարապետի համար՝ գալիք ցանկացած ինտերիեր նախագիծը վերափոխելու էսթետիկ և գրավիչ միջավայրի։
Wall Deco-ն ինտերիերի գեղեցկության և հարմարավետության մասին չէ։ Wall Deco-ն տպավորիչ միջավայրին որոշակի տրամադրություն և էմոցիա հաղորդելու մասին է։