Պատի պանելներ խոհանոցի համար․ ոչ մատչելի շքեղությո՞ւն, թե՞ կատարյալ ձևավորում
Պատի ձևավորման ընտրությունը խոհանոցում, որտեղ մարդիկ կերակուր են եփում և ուտում, պետք է հիմնված լինի ոչ միայն տեսողական գրավչության, այլև առաջին հերթին, օգտակար հատկությունների վրա: Խոհանոցի ժամանակակից պատի պանելները երեսպատման ամենահաջող տարբերակներից են, որոնցում ներդաշնակորեն համակցված են էսթետիկ գեղեցկությունն ու լիակատար ֆունկցիոնալությունը:
Պատի գիպսե պանելների առավելությունները
Գիպսե 3D պանելները համատեղում են բարձրորակ ներքին հարդարման բոլոր առավելությունները։ Պատրաստված են տարբեր դիզայնով և արմատապես փոխակերպում են բնակելի տարածքը, ինչպես նաև հեշտությամբ քողարկում են շինարարական փոքր թերությունները, թաքցնում պատերի երկայնքով անցնող լարերը և տան միջավայրն ավելի հարմարավետ դարձնում:
Եկեք թվարկենք պատի գիպսային պանելների հիմնական «պլյուսները».
- Էկոլոգիական կայունություն - նյութը միայն անվնաս բաղադրիչներ է ներառում, որոնք չեն առաջացնում ալերգիա և չեն արտանետում թունավոր նյութեր:
- Հրդեհային անվտանգություն - գիպսային ծածկույթը չի այրվում և չի հալվում, ջերմակայուն է և կանխում է կրակի տարածումը հրդեհի դեպքում։
- Լրացուցիչ ձայնային մեկուսացում - գիպսը կլանում է ձայնային ալիքները՝ դրանով իսկ պաշտպանելով դրսի եռուզեռից, կամ չափազանց աղմկահարույց հարևաններից:
- Հեշտ տեղադրում - ամենից հաճախ պատի վրա տեղադրված մոդուլները արտադրվում են մեծ ձևաչափով, ինչը, զուգորդված նրանց ցածր քաշի հետ, մեծապես հեշտացնում է դրանց տեղադրումը:
Չպետք է մոռանալ, որ գիպսը բնական նյութ է, որը նպաստում է օդի ներթափանցմանը: Սա նշանակում է, որ gիպսի առկայությունը բնակարանում կապահովի նորմալ ջերմակարգավորում և օպտիմալ միկրոկլիմա՝ առանց «ջերմոցային էֆեկտի»։
Հնարավո՞ր է խոհանոցում պատի պանելներ տեղադրել
Առաջին հայացքից ռելիեֆային պատը կարող է շատ աշխատատար թվալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է խոհանոցին: Բարձր խոնավությունը, ճարպի շիթերը, ճաշ պատրաստելու գործընթացն ուղեկցող հոտերը. այս ամենը կարող են բացասաբար ազդել երեսպատման «արտաքին տեսքի» վրա և կարճ ժամանակում այն անպիտան դարձնել: Որպեսզի դա տեղի չունենա, պատի պանելները հերմետիկորեն ծածկված են արտաքին շերտով՝ վերոնշյալ գործոններից պաշտպանվելու համար: Այս տեխնիկան օգտագործվում է պրեմիում գիպսային պանելների արտադրության մեջ և կոչվում է Պրինտոգրաֆիա:
Պաշտպանիչ շերտի տեքստուրաների բազմազանության շնորհիվ թաղանթապատ գիպսային պանելները հրաշալիորեն ընդօրինակում են տարբեր մակերեսներ՝ փայլուն մետաղից մինչև անփայլ կաշի կամ փայտի ֆակտուրաներ: Այս խնավադիմացկուն և հարվածակայուն պանելները իսկապես համապատասխանում են աշխատանքային բարդ պայմաններով վայրերը ձևավորելու համար:
Խոհանոցում, լվացարանի մոտ, պատի պանելներն աներևակայելի ներկայանալի տեսք ունեն: Չնայած վառարանին և լվացարանին մոտ գտնվելը, պրինտոգրաֆիան բավարար չափով դիմակայում է արտաքին գործոններին, չի ճաքում և չի պոկվում ջրի ու գոլորշու ազդեցության տակ՝ պահպանելով նույն տեսքը, ինչ գնման օրը: Ավանդական կերամիկական սալիկների փոխարեն սա հիանալի այլընտրանք է, որը թույլ է տալիս ինտերիերն ավելի արտահայտիչ դարձնել՝ չկորցնելով անհրաժեշտ հատկությունները:
Գնել պատի պանելներ խոհանոցի համար
Մեր կատալոգը պարունակում է պրինտոգրաֆիա՝ պատի պանելներ, խոհանոցում ոճային և լավ մտածված ինտերիեր ձևավորելու համար: Իտալական նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ Wall Deco-ն ստեղծում է եզակի գիպսային պանելներ, որոնք ընդգծում են միջավայրի ինքնատիպությունը և ներդաշնակորեն ինտեգրվում դիզայնի ցանկացած կոնցեպտում:
Եկեք միասին փոխենք ձեր կյանքը դեպի լավը: