Պատի պանելներ՝ ինտերիերի ձևավորման համար․ Ձեր պատերի լավագույն հագուստը
Ինտերիերի ձևավորման համար նախատեսված պատի պանելները բնակելի կամ կոմերցիոն տարածքները ձևավորելու ունիվերսալ տարբերակ են, որոնք բարձրացնում են վերանորոգման կարգավիճակի մակարդակը։ Ինտերիերում նման տարրերի առկայությունը ոչ միայն բարելավում է արտաքին ձևավորումը, այլև լուծում է բազմաթիվ խնդիրներ՝ շինարարական թերությունները քողարկելուց ընդհուպ մինչև լրացուցիչ մեկուսացում: Դե, իսկ պրակտիկ նմուշները ներդաշնակում են ցանկացած ոճական հայեցակարգում:
Ամենակարևորը՝ ընտրել այնպիսի նմուշ, որը համապատասխանում է աշխատանքային բոլոր պայմաններին:
Ինտերիերի պատերի ձևավորման համար նախատեսված պանելների տեսակները
Պատի ժամանակակից պանելները հաջողությամբ փոխարինում են հնացած մատերիալներին և ձանձրալի պաստառներին: Կախված ձևից և դիզայնից՝ նրանք կարողանում են փոխել ճարտարապետական համամասնությունների ընկալումը․ փոքր սենյակը տեսողականորեն ավելի ընդարձակ են դարձնում կամ ստեղծում են հարմարավետ անկյուն մեծ բնակարաններում։
Ըստ կոնֆիգուրացիայի, ինտերիերի ձևավորման համար նախատեսված պատի բոլոր պանելները կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների.
- Սալիկապատ։ Արտադրվում են ուղղանկյունաձև կամ քառակուսիների տեսքով, որոնք կողպեքի օգնությամբ են միանում (ինչպես մանրահատակ տեղադրելիս)։ Կատարյալ է մեծ տարածքներ ձևավորելու համար:
- Ձողանման։ Երկար լամելաներ են՝ 150-ից 300 մմ լայնությամբ և 10-15 մմ հաստությամբ։ Ձողանման պանելներով երեսպատումը օգնում է տեսողականորեն «բարձրացնել» առաստաղը և հաջողությամբ շտկել անկյունները:
- Թերթիկավոր։ Չափերի առումով ամենատպավորիչ մոդելները՝ միջինում 2000-2500 մմ պարամետրերով։ Նրանք ունեն բազմաշերտ մակերես՝ ամրացված սոսնձի վրա։ Տեղադրման համար պահանջվում է նվազագույն ջանք ու ժամանակ:
Պարզ տեղադրումը և լավ սպասարկումը հնարավորություն են տալիս օգտագործել պատրաստի մոդուլներ ցանկացած ֆունկցիոնալ տարածքներում՝ տան հյուրասենյակներից և ննջասենյակներից ընդհուպ մինչև հանրային վայրեր:
Նյութերի բնութագրիչ առանձնահատկությունները
Չափերն ու դիզայնը ընտրելուց հետո անհրաժեշտ է ուսումնասիրել այն հումքի առավելություններն ու թերությունները, որոնցով արտադրված է պանելը։
Պատի ՊՎՔ պանելներ՝ ինտերիերի ձևավորման համար
Արտադրվում են պոլիվինիլքլորիդից, չեն քերծվում, բավականին դիմացկուն են մեխանիկական ազդեցությունների նկատմամբ և չեն պահանջում հատուկ խնամք (կարելի է սրբել փափուկ լվացող միջոցներով): ՊՎՔ պանելների հիմնական «պլյուսը» նրանց ցածր արժեքն է: Միաժամանակ պետք է հաշվի առնել այն, որ նյութը արհեստական է ու դժվար է օդ ներս թողնում, ինչի արդյունքում էլ տանը ստեղծվում է «ջերմոցային էֆեկտ»։
Պատի ՄԴՖ պանելներ՝ ինտերիերի ձևավորման համար]
Ամուր են, երկարակյաց և ունեն հրակայունության բարձր աստիճան: Ի տարբերություն էժանագին փայտատաշեղային ապրանքների, ՄԴՖ պանելները չեն պարունակում թունավոր միացություններ, ինչն էլ թույլ է տալիս կիրառել բնակելի տարածքներում: ՄԴՖ պանելների թերությունը խոնավ միջավայրի նկատմամբ զգայունությունն է, քանի որ թրջվելու դեպքում պանելները ուռչում են:
Պատի գիպսե պանելներ
Պատը ուզոռային դեկորով երեսպատելու իդեալակայն ընտրություն է, որն ընդգծում է միջավայրի առանձնահատկությունը։ Հիպոալերգիկ, էկոլոգիապես մաքուր և երկարակյաց նյութը արժանի մրցակից է ավելի թանկ նյութեր օգտագործող ընկերությունների համար
Մեր ընկերությունը առաջարկում է ՊՎՔ թաղանթով պատված եզակի գիպսե պանելներ, որոնք կարող են տեղադրվել բարձր խոնավություն ունեցող վայրերում՝ խոհանոցներ, լոգարաններ, սանհանգույցներ: Շնորհիվ թաղանթի բազմազանության՝ պանելները հիանալիորեն ստեղծում են ցանկացած ծածկույթի իմիտացիա՝ շքեղ ու բնական փայտից ընդհուպ մինչև վեհաշուք մետաղ կամ կաշի։
Որտե՞ղ գնել պատի պանելներ՝ ինտերիերի ձևավորման համար
Սանկտ Պետերբուրգում ինտերիերի ձևավորման համար պատի պանելների ամենամեծ տեսականին ներկայացված է Leroy Merlin հիպերմարկետում։ Այստեղ դուք կգտնեք հայտնի ռուսական և արտասահմանյան բրենդների ապրանքներ, և կկարողանաք ձեռք բերել բնակարանի կամ գրասենյակի համար պանելներ՝ օպտիմալ արժեքով և որակով։