Ինտերիերի դիզայնի յուրօրինակ լուծումներ Wall Deco արտադրանքներով

Դիզայնը ցանկացած ինտերիերի անբաժանելի մասն է: Wall Deco-ի արտադրանքը համատեղում է դիզայնի տարբեր ոճերը և արտացոլում ժամանակակից ոճի ներկայիս թրենդները: Նման տարրերի շնորհիվ ինտերիերը դառնում է ոճային ու անկրկնելի։
Եթե ցանկանում եք ինչ որ անսովոր բան ավելացնել ու անհատականություն հաղորդել ինտերիերին, ապա պատի 3D պանելները, խորաքանդակները կամ պրինտոգրաֆիան կօգնեն ձեզ այդ հարցում։ Նման բազմազանության մեջ բոլորը կարող են շփոթվել: «Ո՞ր տարբերակն ընտրել կոնկրետ տարածքի համար», սա ամենահաճախ տրվող հարցերից է: Այս հոդվածում կփորձենք պատասխանել այդ հարցին ու ցույց տալ յուրաքանչյուրի առավելությունները:

Խոհանոց

Խոհանոցի ինտերիերը ձևավորելիս ամենակարևոր գործոններից են խոհանոցի ֆունկցիոնալ ու պրակտիկ լինելը:
Այդ իսկ պատճառով, խոհանոցի համար դեկորատիվ պանել ընտրելիս ամենաճիշտ որոշումը պրինտոգրաֆիան է։ Վերջինիս առավելություններն են խոնավադիմացկունությունն ու հարվածադիմացկունությունը: Արտաքին շերտը հերմետիկորեն փակցվում է պանելին, ինչը թույլ է տալիս պաշտպանել այն խոնավությունից: Այս դեպքում կարող եք ընտրել ցանկացած շերտ՝ փայտ, մետաղ, կաշի, քար և այլն:
Թրենդային ոճերից են մինիմալիզմը, նեոկլասիցիզմը և էկո-ոճը: Ամենատարածվածը բեժի և մոխրագույնի երանգներն են, իսկ կապույտ, կարմիր կամ դեղին գույնի պանելները կարելի է օգտագործվել վառ շեշտադրման նպատակով: Ամենից հաճախ պանելները օգտագործվում են ճաշ պատրաստելու վայրում, ուստի բացի դեկորից, նպատակը պատերը պաշտպանելն է: Կարևոր է նշել, որ մակերեսի ցանկացած աղտոտվածություն հեշտությամբ հեռացվում է:

Unique Solutions Մոդել - PM-30
Unique Solutions Մոդել - PM-25
Unique Solutions Մոդել - PM-26

Ննջասենյակ

Մարդկանց մեծամասնությունն այս տարածքը կապում է ջերմության և հարմարավետության հետ:
Ննջասենյակում կարող եք օգտագործել դեկորատիվ պանելների բացարձակապես ցանկացած տարբերակ, քանի որ այս դեպքում դրանց երկարակեցության համար հատուկ պայմաններ չեն պահանջվում: Եվս մեկ առավելություն, որ ունեն պանելները, ձայնամեկուսացումն է: Ուստի կարող եք հանգիստ լինել․ ոչ ոք չի խանգարի ձեր քունը։
Շատ ննջասենյակներ մոնոխրոմ են, այդ իսկ պատճառով դեկորատիվ պանելը կարող է նոր երանգ հաղորդել:
Ննջասենյակներում գերակշռում են նեյտրալ և տաք երանգների օգտագործումը, ինչպիսիք են մոխրագույնը, սպիտակը, բեժը և շագանակագույնը:
LED լուսավորությունը լրացնում է դեկորատիվ պատը:
Լույսի ու ստվերի խաղը թույլ է տալիս տարբեր տեսանկյուններից դիտարկել դեկորը: Ինտերիերի այս դեկորները ներդաշնակում են ցանկացած ոճերի հետ։ Վերջին թրենդներից են մինիմալիզմը, սկանդինավյան ոճը, ինչպես նաև նեոկլասիցիզմը։

Unique Solutions Մոդել - M-48
Unique Solutions Մոդել - Aran
Unique Solutions Մոդել - Bouquet

Գրասենյակ

Գրասենյակի դիզայնն արտացոլում է ընկերության կերպարը, այդ իսկ պատճառով այն պետք է պատասխանատվությամբ ընտրել։ Դեկոր ընտրելիս կարևոր է նաև հաշվի առնել աշխատակիցների հարմարավետությունը, քանի որ նրանք իրենց ժամանակի զգալի մասն աշխատավայրում են անցկացնում։
Խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի դեկոր, որը կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունն ու չի խանգարի աշխատողներին կենտրոնանալ իրենց առաջադրանքների վրա: Մեկ այլ կարևոր գործոն է հաճախորդների տպավորությունը ընկերության մասին․ հաճախ հենց գրասենյակն է, որ կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ:
Աշխատանքում որպես ոգեշնչում կարող են ծառայել ականավոր անձանց կամ պատմական դեմքերի դիմանկարները: Ստորև ներկայացված են այս գաղափարի մարմնավորումները՝ խորաքանդակների օգնությամբ։
Ֆունկցիոնալության տեսանկյունից գրասենյակում հարմար է ինչպես պրինտոգրաֆիան, այնպես էլ խորաքանդակները կամ 3D պանելները։ Ընտրությունը պետք է հիմնված լինի բացառապես անհատական նախասիրությունների վրա: Մինիմալիզմի կողմնակիցներին, ամենայն հավանականությամբ, կհամապատասխանեն 3D պանելները և պրինտոգրաֆիան: Դրանց շնորհիվ աշխատավայրը հետաքրքիր կլինի, բայց միևնույն ժամանակ ոչինչ չի շեղի աշխատակիցներին իրենց աշխատանքից։ Մյուս կողմից, գրասենյակում կամ սպասասրահում խորաքանդակները կարող են գրավել հիմնական ուշադրությունը․ դրանք հաստատ աննկատ չեն մնա և կգրավեն մարդկանց հիացական հայացքները։ Դիզայներները նախընտրում են մոխրագույն, կապույտ և շագանակագույն երանգներ, իսկ ոճերի մեջ տարածված են մինիմալիզմը և էկլեկտիզմը:

Unique Solutions Մոդել - PM-22
Unique Solutions Մոդել - Monte
Unique Solutions Մոդել - Devils Advocate

Լոգասենյակ

Ինչպես խոհանոցի դեպքում, լոգարանում պատի դեկոր ընտրելիս, խոնավադիմացկունությունը և հարվածակայունությունը ամենակարևոր գործոններն են: Ավելի լավ է նախապատվությունը տալ հանգիստ և բնական երանգներին՝ սպիտակ, շագանակագույն, մոխրագույն, բեժ, կանաչ, կապույտ: Կարելի է շեշտադրում կատարել պրինտոգրաֆիայի շարքում ներկայացված տարբեր նախշերի շնորհիվ:
Լոգասենյակն առաջին հերթին հանգստության վայր է: Հետևաբար, կարելի է ընտրել նախշեր, որոնք մարմնավորում են բնությունը:
Ոմանք նախընտրում են ավելի վառ ու ընդգծված դեկորներ։ Այս դեպքում կարելի է հեռանալ դասական երանգներից և ազատություն տալ երևակայությանը` ընտրելով խորաքանդակ կամ անհատական պատվերով պրինտոգրաֆիա: Լոգարանի խորաքանդակը կարող է օգտագործվել միայն այն դեպքում, եթե այն տեղադրեք լոգասենյակի ոչ խոնավ հատվածում: Թրենդային ոճերից են մինիմալիզմը, էկո, լոֆթը և դասականը։

Unique Solutions Մոդել - PM-24
Unique Solutions Մոդել - Scent of Nature

Բոլոր ժամանակների հիմնական թրենդը շրջակա միջավայրի էկոլոգիականությունն է: Դիզայնի կայունությունը առանցքային դեր է խաղում, այդ իսկ պատճառով դեկորատիվ պանելների արտադրության մեջ մենք միայն էկոլոգիապես մաքուր նյութեր ենք օգտագործում:
Դեկորատիվ պանելները ներդաշնակում են ցանկացած ոճի ինտերիերին և չեն պահանջում բարդ տեղադրում:
Մոդելներից մի քանիսը կարող եք ինքներդ տեղադրել, իսկ մնացած դեպքերում ձեզ կօգնեն մեր մասնագետները։

Բոլոր մոդելներին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ Wall Deco.

Հեղինակ՝ Սոնա Օհանյան