Կոտրի՛ր կարծրատիպը
Դեկտեմբերին Wall Deco-ն մեկնարկեց #KillaStereotype մարքեթինգային արշավը, սակայն եկեք այլ կողմից սկսեցնք։
Պատմությունը սկիզբ է առել 2013-ին, երբ Wall Deco ընկերությունը ստեղծեց նորարարական դեկորատիվ պանելներ՝ առաջարկելով կրեատիվ գաղափարներ և լուծումներ ինտերիեր դիզայնի ոլորտում:
Ըստ վիճակագրության Wall Deco-ի հաճախորդների մեծ մասը մեծ մասը փնտրում է դեկորատիվ պատ և ասոցացնում ընկերությունը պատերի հետ: Սկայան բոլոր նրանք մեկ ընդհանուր բան ունեն․ նրանք փնտրում են լուծում։
Իսկ ի՞նչ է առաջարկում Wall Deco-ն
Եկեք մանրամասնենք։
Wall Deco-ն միայն պատերի մասին չէ, Wall Deco-ն այլընտրանքի մասին է, այսինքն՝
- Եթե չկա համապատասխան մոդել, ստեղծեք ձերը,
- Եթե չեք ցանկանում ամբողջ պատ, ընտրեք միայն մի մասը,
- Եթե չեք ցանկանում միայն մի մասը, ընտրեք դեկոր։
#killastereotype արշավի առաջնային նպատակը Նոր Տարին Wall Deco-ի նորովի ընկալմամբ սկսելն էր:
Wall Deco-ի հետ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր սեփական արվեստը:
Ճկուն նյութի շնորհիվ Wall Deco-ն իրականացնում է բացարձակապես ցանկացած չափսի և էսքիզներով դիզայնի գաղափար։
Եվ ահա թե ինչ ենք ստացել այս անգամ․․․
Նապաստակը բարգավաճման, առատության և պտղաբերության խորհրդանիշն է:
Մաղթելով նույնը, Wall Deco-ն դեկորներ է պատրաստել տարվա խորհրդանիշի տեսքով և ուղարկել իր գործընկերներին՝ իբրև Ամանորյա նվեր:
Այս էկոլոգիապես մաքուր, գիպսե դեկորը կզարդարի գրասենյակի ինտերիերը ևհաջողություն կբերի իր հետ՝ գալիք Նոր Տարվա համար։
Այս պահից սկսած Wall Deco-ն պարզապես պատերի մասին չէ։ Մեկ ընկերություն՝ անսահմանափակ գաղափարներ և լուծումներ, բազմաբնույթ ոճեր ու դիզայն: