Ծավալային վերջնամշակման առանձնահատկությունները
Ինտերիերի անհատականացումը վերջին տարիների բացարձակ թրենդ է, որը բնակելի տարածքի ձևավորման դեպքում էլ ավելի ուշադիր մոտեցում է պահանջում: Ժամանակակից 3D պատի պանելները լավագույնս համապատասխանում են սեփականատիրոջ ճաշակն ու նախասիրությունները արտահայտող միջավայր ստեղծելուն: Րելիեֆային սալիկներն ընդգծում են միջավայրի անհատականությունը և հնարավորություն են տալիս արմատապես վերափոխել ցանկացած վայր՝ քաղաքային ստանդարտ բնակարանից մինչև շքեղ առանձնատուն, հյուրանոց կամ ակումբ:
Եռաչափ 3D պատի պանելների օգնությամբ կարելի է ոչ միայն կյանքի կոչել ցանկացած բարդության դիզայներական գաղափարներ, այլ նաև՝
- տեսողականորեն բաժանել բնակարանները առանձին հատվածների
- ապահովել լրացուցիչ աղմուկ և ջերմամեկուսացում
- վերացնել պատերի և առաստաղի շինարարական թերությունները
- տարածքին ավելացնել անհրաժեշտ խորությունը
Այս տեսակի դեկորի «մինուսները» շատ չեն: Եվ դրանք բոլորը պայմանավորված են տեխնոլոգիական գործընթացում օգտագործվող հումքի առանձնահատկություններով։
Պատի 3D պանելներ ինտերիերի համար
Ուռուցիկ կամ խորը նախշով պատի պանելները կարող են լինել քառակուսի, կլոր կամ բազմանկյուն ֆորմաներով, մոնոխրոմ կամ բազմագույն: Պանելները տեղադրվում են մահճակալի հետևի պատին, հյուրասենյակի բազմոցի հետևում, կամ էլ մանկական սենյակում՝ առանձնացնելով քնելու վայրն ու խաղասենյակը։
Պատի ինքնասոսնձվող 3D պանելներ
Ինքնասոսնձվող պանելները պատրաստված են ընդլայնված պոլիպրոպիլենից, որի հակառակ կողմը պատված է հուսալի սոսինձով: Սա տան կամ գրասենյակի պատերը ձևավորելու ամենաարագ և ամենամատչելի միջոցն է: Պոլիմերը չունի տհաճ հոտ, չի վառվում արևից և չի առաջացնում ալերգիա։ Միակ սահմանափակումը դրանք «կենդանի» կրակի մոտ չտեղադրելն է: Բոցավառման վտանգի պատճառով խորհուրդ չի տրվում դրանցով ձևավորել խոհանոցի հետնամասը կամ բուխարու և վառվող վառարանի շուրջը:
Փայտե 3D պանելներ
Կաղնու, խեժափիճի, կաղամախու և այլ տեսակների պատյանները հատկապես տեղին են նայվում դասական ձևավորման միջավայրում՝ տան մթնոլորտը լցնելով հարմարավետությամբ և ջերմությամբ: Տրամաբանական է, որ բնական մատերիալով պատի ձևավորման արժեքը շատ ավելի բարձր է, քան այլ տարբերակների դեպքում: Փայտե 3D ծածկույթներ գնելիս պետք է հաշվի առնել դրանց խոնավադիմացկունության ցածր մակարդակը․ ստիպված կլինեք ուշադիր ընտրել տեղակայման վայրը՝ բացառելով լոգարանը, խոհանոցը և սանհանգույցը:
Մետաղական 3D պանելներ
Հրակայուն պանելները օժտված են արտաքին ազդեցությունների և մաշվածության նկատմամբ դիմացկուն հատկություններով: Դրանք հիմնականում պատրաստված են ծակոտած ալյումինե թիթեղներից, որոնք վերամշակվում են պաշտպանիչ էմալի շերտով: Իդեալական է բարձր տեխնոլոգիաների, մինիմալիզմի կամ արդյունաբերական ոճի բնակարանների համար, սակայն պահանջում է շրջանակի տեղադրում, որը մասամբ «խլում է» սենյակի տարածքը:
Պատի 3D գիպսե պանելներ
Պրեմիում կատարողականի և մատչելի գնի օպտիմալ հարաբերակցություն պատերի համար: 3D գիպսային պատի պանելների արժեքը հիմնականում կախված է նախշի բարդությունից: Պանելները, որոնց հետևի մասը հարթ է, կարող են ստեղծել տարբեր ֆակտուրաների իմիտացիա՝ կաշի, գործվածք, քար, աղյուս: Պատի ձևավորման համար նախատեցված գիպսե պանելների գլխավոր թերությունը դրանց հարաբերական փխրունությունն է, ուստի գիպսային պանելները պետք է պաշտպանված լինեն մեխանիկական ավելորդ ազդեցությունից: Բայց էկոլոգիապես մաքուր և հրակայուն առանձնահատկությունների առումով գիպսային 3D պանելները շատ անգամ ավելի նախընտրելի են, քան սինթետիկ տարբերակները:
Պատերի համար 3D պանելներ կարող եք գնել շինարարական խանութներից։ Սակայն կեղծիքի չբախվելու համար ավելի լավ է վստահել ստուգված հեղինակություն ունեցող վաճառակետերին, օրինակ՝ այնպիսի խոշոր հիպերմարկետներին, ինչպիսին է Leroy Merlin-ը: