Բազմաֆունկցիոնալ Downtown. կոնցեպտ՝ հիմնված IT ոլորտի վրա
Միջոցառումներ, զվարճանքներ, ժամանց և աշխատանքային միջավայր Հայաստանի խոշորագույն IT ընկերություններից մեկի աշխատակիցների համար։ Ահա թե ինչպես է Imageman Studio-ի կողմից ծնվել Downtown բազմաֆունկցիոնալ տարածքը:
                
                Downtown-ի անցյալը շատ է տարբերվում ներկայից: Նախկինում այն եղել է հայտնի խորհրդային ավտոտնակ կոոպերատիվ և ավտոտեխսպասարկման կենտրոն, որը նախատեսված էր Կենտրոնական կոմիտեի մեքենաների համար։ Ապա դիզայներները որոշեցին գնալ դեպի  ժամանակակից դիզայնը:
                Այսօրվա Downtown-ը նախագծված չէ որևէ հատուկ ոճով. էքստերիերը արդյունաբերական է, բայց ինտերիերը լոֆթ, արդյունաբերական և տեխնո ոճերի համադրություն է՝ գլամուրի նոտաներով և որոշ ֆուտուրիստական շեշտադրումներով: Ներսում հնարավոր է ամեն ինչ փոխակերպել ցանկացած նպատակով ու ձևաչափով:
                
                
                
            
 
        
                
                Այսպիսով, եկեք շրջայց կատարենք այս բազմաֆունկցիոնալ տարածքում:
                Հյուրերը տարածք են մտնում հսկայական ընդունարանով, որի ձախ կողմում մանկական սենյակն է, աջում՝ հանդիսասրահը՝ Auditorium: Այստեղ անցկացվում են գիտաժողովներ, դասախոսություններ, ցուցադրություններ։
                
                
                
            
 
        
                
                Բայց ո՞վ կցանկանա գնալ մի տեղ, որտեղ հնարավոր չէ լավ սելֆի անել։
                Համոցված եմ՝ ոչ մեծ մասը:
                Սելֆիի պատը գտնվում է հենց ընդունարանի հետևում և զարդարված է բնական բույսերով ու նեոնային լույսերով՝ «Downtown – made to inspire» կարգախոսով։ Առջևում կանաչ թավշյա բազմոց է։ Նախասրահում կա ևս մի արտասովոր պատ, որը վանդակապատ է ու լի տոննա քարերով։ Այդ պատի հետևում Downtown Academy-ն է, որտեղ Digitain-ը պատրաստում է իր անձնակազմին։ Այն և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար է, ովքեր գալիս են այստեղ նույն նպատակով. կապել իրենց ապագան IT-ի հետ: Երկու աշխատասենյակները բաժանված են ակորդեոնի պատով և անհրաժեշտության դեպքում կարող են վերածվել մեկ մեծ սենյակի:
                
                
                
            
 
         
         
        
            
            Downtown-ը տեսողականորեն կարելի է բաժանել 4 գոտիների՝ սրճարանային գոտի, բաց խոհանոց, բար և «մեկուսացված» սրճարան, որին նաև VIP գոտի են անվանում։
            Downtown-ը սկսվում է «սրճարանով», որտեղ զամբյուղով բույսերը ծառայում են որպես գոտիավորման տարրեր: Բոլոր նստատեղերը թավշյա կանաչ են, իսկ սեղանի սալերը՝ բնական քարից։ Սանհանգույցը ձևավորված է նույն տարրերով, ինչ գլխավոր սրահը՝ փայտե կանաչ պատ, մեծ լամպեր, բնական քարից լվացարաններ։
            
            
            
        
 
         
        
                
                Imageman Studio-ի ստեղծագործական տնօրեն Միքայել Կարսայնը ցանկացել է մի արտասովոր բան ավելացնել ու պատը դուրս բերել միապաղաղությունից: Հայեցակարգային լուծումը 3D պանելների դիզայնն էր՝ բացառապես Միքայել Կարսյանի հեղինակությամբ` արտադրված Wall Deco ընկերության կողմից։
                Հարցին, թե ինչպես ծնվեց պատի դիզայնի գաղափարը, պատի բացառիկ պանելների հեղինակ և Imageman ստուդիայի ղեկավար Միքայել Կարսյանը պատասխանեց.
                «Մենք ուզում էինք ստեղծել միջավայր, որը կհիշեցնի IT-ի աշխարհը։ Ինչ որ կերպ փորձել ենք պատկերել բջիջներ, նեյրոններ, պիքսելներ՝ միևնույն ժամանակ կրեատիվություն ու ինքնատիպություն հաղորդելով:
                Դիտավորյալ ենք ընտրել  շրջանի փափուկ ֆորման ու ձևավորել պատը տարբեր խորությունների ու երկարությունների գլաններով, որոնք թեպետ կտրված են նույն անկյան տակ, բայց և տեղադրված են տարբեր ուղղություններով:
                Այստեղ մեծ է լույսի գործոնը․ մեզ հաջողվեց ստանալ լույսի ու ստվերի տպավորիչ խաղ: Արդյունքում ստացվեց հետաքրքիր մի պատկեր, որի տեսքը տարբեր անկյուններից փոփոխվում է»։
                
                
                
            
 
         
         
        
            
            Downtown-ի բարձր տեխնոլոգիական խոհանոցը հագեցած է վերջին թրենդներով: Ճաշասենյակը ամեն պահի կարող է ձևափոխվել ցանկացած միջոցառման համար:
            Downtown-ը բազմաֆունկցիոնալ միջոցառումների կենտրոն է: Ցերեկը ճաշարան է աշխատակիցների համար, երեկոյան՝ ռեստորան, ակումբ, իսկ հանգստյան օրերին՝ ընտանեկան ժամանցի վայր։ Էլ չասած այն մասին, որ այն առաջարկում է միջոցառումների մի շարք՝ համաժողովներից մինչև սուրճի ընդմիջումներ ձեռնարկությունների համար:
            Imageman թիմն արտացոլեց բարձր տեխնոլոգիական ընկերության ինտերիերի կոնցեպտն և ապահովեց տարածքի առավելագույն բազմաֆունկցիոնալությունը:
            
            
            
        
