Դիզայն Լայն. մեծ առաջընթաց դիզայներների համար

Մարդկային բնույթն է ստեղծել ինչ-որ սեփական, ինչ-որ անսովոր, իրականությունից դուրս, բայց երևակայության մեջ գոյություն ունեցող մի բան:
Իսկ Դիզայն Լայնը այդպիսի անսովոր ստեղծագործությունների հավաքածու է:

Եկեք ծանոթանանք Դիզայն Լայնին՝ ավելին իմանալու այդ ոգեշնչող նախագծի մասին:

Դիզայն Լայն նախագծի առաքելությունն է նոր կապեր հաստատել դիզայներների և ճարտարապետների հետ և կյանքի կոչել նրանց նոր, ստեղծագործ գաղափարները: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ կյանքի ենք կոչում եզակի հեղինակային էսքիզներ։ Ակնհայտ է, որ մոդելների հեղինակները դիզայներներն ու ճարտարապետներն են։ Եվ, թերևս, միայն այդ պատճառով է, որ Դիզայն Լայնի մաս կազմող 3D պանելներն ունեն յուրահատուկ դիզայն։

Երբ էլ որ խոսում ենք դիզայներների կամ ճարտարապետների հետ, տպավորություն է ստեղծվում, որ հոգու խորքում նրանք ինչ-որ նոր, ստեղծագործ, բացառիկ և անհատական բան են փնտրում: Նրանք ունեն իրենց գաղափարները, և քանի որ մենք գնահատում ենք ցանկացած նորարարություն, գտել ենք մի լուծում՝ ամեն կերպ կյանքի կոնչելու իրենց գաղափարները: Այսպես ծնվեց Դիզայն Լայն նախագծի գաղափարը։ Երբ ասում ենք նախագիծ, նկատի ուենք դիզայների կամ ճարտարապետի և մեր ընկերության միջև համագործակցության նման մի բան:

Դիզայն Լայնը մեծ առաջընթաց է դիզայներների համար:Հեղինակներն անվանում են տալիս իրենց մոդելներին, որոնք հետագայում հայտնվում են մեր կատալոգում։ Սա հնարավորություն է դիզայների համար ձեռք բերելու ոչ միայն համաշխարհային ճանաչում, այլև գումար. մոդելի վաճառքից դիզայներն իր մասնաբաժինն ունի: Այսինքն՝ նախագիծը թույլ է տալիս դիզայներին ներկայացնել և, ինչու ոչ, վաճառել իր մոդելը, իսկ ընկերությանը ունենալ յուրահատուկ հավաքածու և միշտ թրենդային լինել։
Փոխշահավետ տարբերակ է, չէ՞:

Ուրեմն ինչու չխոսել Դիզայն Լայնի առաջին, բայց, իհարկե, ոչ վերջին հաջողության մասին:
Խոսքը վերաբերում է այս շարքի առաջին մոդելին, որը վաճառվել է։ Մոդելի հեղինակը Futuris Architects դիզայներական ստուդիայի գլխավոր դիզայներ Օֆելյա Վարդանյանն է։ Նա առաջին դիզայներներից էր, ով ոգեշնչված էր իր մոդելները Դիզայն Լայնի շարքում ունենալու գաղափարով, որի արդյունքում ստեղծեց մի քանի մոդելներ: Առաջին հաջողությունը կապված է D-03 մոդելի հետ, որը կազմված է արևադարձային տերևներից, բայց և այնպես ուղիղ, երկրաչափական պատկերների տեսք ունի։
Օֆելյան ասում է, որ բավականություն ու ոգեշնչում զգաց, երբ աշխարհի մեկ այլ ծայրից ինչ-որ մեկը հետաքրքրվեց ու պատվիրեց իր ստեղծած մոդելը։ Ընդհանուր առմամբ, այդ զգացումը ոգեշնչում է դիզայներներին՝ ստեղծելու նոր մոդելներ։

Այդպես վարվեց նաև Միքայել Կարսյանը, ով Imageman Architecture & Interior ստուդիայի տնօրենն է:
Մինչ այժմ նա ստեղծել է գրեթե 30 եզակի և կրեատիվ մոդելներ և նրանց անվանել ոչ պակաս կրեատիվությամբ՝ Dragon Scale, Symphony, Dilong, Arcada, Python և այլն։
Ստորև ներկայացնում ենք նրա ստեղծած մոդելներից մի քանիսը։

Wall Panels 4 Wall Panels 5

Դիզայն Լայնի մոդելները պատրաստված են էկոլոգիապես մաքուր նյութից՝ գիպսային խառնուրդ ամրացնող հավելումներով: Ներառված բոլոր պատի 3D պանելներն ապահովում են ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում։

Ամենակարևորը, այս մոդելները հնարավոր չէ գտնել գիպսային 3D պատի պանելների այլ արտադրողների կատալոգներում:

Այս հոդվածը կարդալուց հետո, թե ինչ հնարավորություններ ենք տալիս տաղանդավոր և կրեատիվ դիզայներներին և ճարտարապետներին, ձեզ կարող է հետաքրքրել համագործակցության գործընթացը և այլ մանրամասներ:
Հոգ չէ, պարզապես կապ հաստատեք մեզ հետ հետևյալ հղումով՝
https://walldeco.am/hy/contact/