Ինչպե՞ս Ճիշտ Ընտրել 3Դ Պանելը
Ի՞նչ է 3Դ Պանելը և Ինչպես Այն Ճիշտ Ընտրել (04.28.2020)
Հավանաբար, հաճախ եք մտածում ձեր ինտերիերում ինչ-որ նորարարական լուծում մտցնելու մասին։ Այս հարցում ձեզ անկասկած կօգնեն 3Դ պանելները, որոնք միանգամայն նոր մոտեցում են ինտերիեր դիզայնում։ Նրանք, ովքեր առաջին անգամ են լսում 3Դ պանելների մասին, կմտածեն՝ ինչ են դրանք և ինչպես է պետք օգտագործել։ 3Դ պանելները երկրաչափական տարբեր պատկերների տեսք ունեցող սալաքարեր են։ Դրանք կարող են լինել թե՛ խորքային, թե՛ ուռուցիկ։
Իրականում, պանելային ձևավորումը երկար ժամանակ տարածված է եղել ամբողջ աշխարհում, բայց վերջին տարիներին հատկապես կիրառվում են 3Դ պանելները ինչպես պատերի, այնպես էլ առաստաղի և սյուների ձևավորման համար։ Դրանք հիմնականում տեքստուրային ոճով են, կարող են արտացոլել տարբեր պատկերներ՝ բնապատկերներից մինչև աբստրակցիա։ Դե իհարկե, դա պայմանավորված է ձեր նախասիրություններով։ 3Դ պանելները պատրաստվում են գիպսային խառնուրդից, ինչի շնորհիվ էլ ապահովվում է դրանց երկարակեցությունը։ Եթե կարծում եք, որ դեռ պատրաստ չեք ամբողջ պատը ձևավորել եռաչափ պանելով, հոգ չէ, կարող եք այն կիրառել միայն որոշակի հատվածում։
Ինչու՞ ընտրել 3Դ պանել
Եթե փոփոխությունների սիրահար եք, ամենայն հավանականությամբ չեք հրաժարվի ձեր ինտերիերին հերթական թարմությունը հաղորդելուց։ Իրականում 3Դ պանելները լուծում են մի քանի խնդիր.
-
Դրանք ժամանակակից են ու օրիգինալ
-
Կարող են ստեղծել լույսի և ստվերի հիանալի համադրություն
-
Հարմար միջոց են պատերի, առաստաղի կամ այլ հատվածի թերությունները թաքցնելու համար
-
Ունեն ձայնամեկուսացնող հատկություն
-
Հրակայուն են
-
Պարունակում են ամրացնող հավելումներ, ուստի լավագույնս կպաշտպանեն ձեր պատերը
Այս ամենն իմանալուց հետո առաջարկում ենք ծանոթանալ 3Դ պանելների մեր լայն տեսականուն։ Եվ եթե որոշեք ձեռք բերել ձեր եռաչափ պանելը, մեր մասնագետները լավագույնս կօգնեն ձեզ այդ հարցում։
Ինչպե՞ս ճիշտ ընտրել 3Դ պանել
Եռաչափ պանելների ճիշտ ընտրությունը կախված է մի քանի գործոններից։ Բացի արտաքին գեղեցկությունից կարևոր է հաշվի առնել այն, թե ինչ նյութից են պատրաստված դրանք և, հետևաբար, որոշել, թե որտեղ է դրանց կիրառությունն ավելի հարմար։ Իրականում, 3Դ պանելների տարբեր տեսակներ գոյություն ունեն և դրանք օրեցօր փոփոխվում են։ Բայց այս անգամ կխոսենք մեր 2 հիմնական արտադրական ուղղությունների մասին՝
-
գիպսե 3Դ պանելներ
-
թաղանաթապատված 3Դ պանելներ - վերջինը նաև անվանում ենք պրինտոգրաֆիա
Ո՞րն է գիպսե 3Դ պանելների առավելությունը
Ողջ աշխարհում եռաչափ պանելներից ամենահայտնին և հաճախ կիրառվողը գիպսե տարբերակներն են։ Նյութը, որից պատրաստվում են գիպսե 3Դ պանելները, հնարավորություն է տալիս ցանկացած ձևի և ոճի պանել ստեղծել։ Քանի որ այս տարբերակները տեղադրումից հետո ներկվում են ցանկացած գույնով ու ցանկացած տեսակի ներկով, ուստի համարվում են շատ հարմար լուծում, քանի որ ինտերիերում կարող են հեշտությամբ ներդաշնակություն ստեղծել պատերի գույների հետ և շատ չառանձնանալ իրենց տեսքով։
Հիմնականում գիպսե պանելներն օգտագործվում են գրասենյակներում, հյուրասենյակներում, ննջարաններում։ Դրանց առավելություններից մեկն էլ այն է, որ տեղադրումը բավականին հեշտ է և առանձնակի ջանքեր չի պահանջում, թեև հետագա բարդություններից խուսափելու համար խորհուրդ կտանք դիմել փորձառու մասնագետի օգնությանը։ Գիպսե պանելները նաև էկոլոգիապես մաքուր են և թունավոր նյութեր չեն պարունակում: Շնորհիվ բարձր խտությամբ գիպսային նյութի՝ դրանք ունեն ձայնամեկուսիչ հատկություն։ Նաև հրակայուն են և պաշտպանված են ճառագայթներից։ Լրացնելով ձեր ինտերիերը գիպսե 3Դ պանելներով՝ դուք ոչ միայն կունենաք բարձրաճաշակ միջավայր, այլ նաև պրոդուկտ, որը երկար կծառայի ձեզ, քանի որ գիպսե պանելները հեշտությամբ վերանորոգվում ու նորից ներկվում են։
Շատ կարևոր է հաշվի առնել մի հանգամանք. Գիպսե պանելը կարող է հեշտությամբ խոնավանալ, ուստի պետք է խուսափել դրանք արտաքին կամ խոնավ միջավայրերում կիրառելուց (օրինակ, պատշգամբում այդքան էլ նպատակահարմար չէ դրանց տեղադրումը, քանի որ խոնավանալու հավանականությունը մեծ է):
Ինչու՞ ընտրել թաղանթապատված 3Դ պանելներ (պրինտոգրաֆիա)
Եռաչափ պանելների թաղանթապատված տարբերակները նույնպես շատ հայտնի են և բացի էսթետիկ խնդիրներ լուծելուց՝ ունեն նաև մի շարք պաշտպանական հատկություններ։ Այս տարբերակը հայտնի է նաև պրինտոգրաֆիա անվամբ, թեպետ ամբողջ աշխարհում շատ քիչ թվով ընկերություններ են կիրառում այդ տարբերակը (Wall Deco-ն նույնպես նրանց շարքում է)։
Նախ հասկանանք՝ ինչ է թաղանթապատված 3Դ պանելը։ Այն ժամանակակից տեխնոլոգիա է եռաչափ պանելների ոլորտում, որն ուղեկցվում է պանելին տեքստուրայի փոխանցմամբ։
Մետաղական ոճով 3Դ պանել
Այս տեսակի պանելները հիմնականում տեղադրվում են այն հատվածներում, որտեղ շատ անցուդարձ կա։ Թաղանաթապատված լինելը պանելին լրացուցիչ պաշտպանություն է հաղորդում, ուստի արտաքին միջավայրում դրանք կիրառելիս անհանգստանալու կարիք չեք ունենա։ Մեկ այլ առավելություն է նաև դրանց՝ խոնավադիմացկուն լինելը, ինչն էլ թույլ է տալիս պանելները տեղադրել նաև խոնավ տարածքներում։ Ամբողջ աշխարհում կիրառվում է թաղանթապատման ավելի քան 200 տարբերակ։ Բացի պաշտպանիչ շերտ լինելուց՝ թաղանթը նաև ապահովում է փայտի , կաշվի , մետաղի տեսք։ Երբ մարդն ուզում է նմանատիպ արտաքինով միջավայր ստեղծել, դիմում է պրինտոգրաֆիայի օգնությանը։ Հիշեք, որ դուք կարող եք ընտրել տեքստուրայի թե՛ փայլուն, թե՛ անփայլ տարբերակ։ Դիզայներները թաղանթապատված 3Դ պանելներն օգտագործում եմ հիմնականում հանրային վայրերի ձևավորման համար, սակայն կարող եք դրանք օգտագործել նաև ձեր տանը կամ աշխատավայրում։
Այժմ, երբ արդեն որոշ չափով ծանոթ եք 3Դ պանելներին և դրանց կիրառությանը, վստահաբար ավելի հեշտ կդառնա ընտրություն կատարելը։ Մենք կարող ենք օգնել ձեզ այդ հարցում՝ առաջարկելով տարիների ընթացքում ստեղծած մեր նմուշներն ու հարուստ փորձը 3Դ պանելների ոլորտում։ Ուղղեք մեզ ձեր հարցերը կամ նշեք՝ ինչ թեմաների կուզեք ծանոթանալ հաջորդ գրառումներում՝ պարզապես ուղարկելով մեզ ձեր նամակը։