3D պատեր, որոնք անհրաժեշտ են ձեր լոգասենյակին
Հավանաբար, դուք էլ եք շատ երգում լոգարանում, իսկ երբեմն դա նույնիսկ համերգի է վերածվում։
Ցնցուղի տակ երգելը սովորական բան է։ Ելնելով կենսաքիմիական, հոգեբանական և ակուստիկ հանգամանքներից՝ լոգարանը ստեղծում է կատարյալ մթնոլորտ՝ ոչ կատարյալ երգեցողության համար:
Ամեն դեպքում, բոլորս էլ վայելում ենք ժամանակը, որն անցկացնում ենք ցնցուղի տակ՝ մեկուսացած բոլորից։
Ըստ վիճակագրության՝ տղամարդիկ իրենց կյանքի մոտ 373, իսկ կանայք՝ մոտ 456 օրն անցկացնում են լոգարանում։
Բնականաբար, պակաս կարևոր չէ ձեր լոգասենյակի ինտերիերը։
Եվ զարմանալի չէ, որ մարդիկ մեծ գումարներ են ծախսում լոգասենյակի դիզայնի և ձևավորման վրա։
Այս հոդվածում կխոսենք լոգասենյակի պատերի ձևավորման մասին:
Վերանորոգման գործընթացում մարդիկ սովորաբար ուշադրություն են դարձնում երկու հիմնական բանի՝ նյութի և դիզայնի վրա:
Լոգասենյակի նախագծման ժամանակ ավելի լավ է ընտրել խոնավադիմացկուն ապրանքներ, որպեսզի դրանք երկար ծառայեն:
Սալիկն ամենատարածված տարբերակն է, քանի որ այն մատչելի է, և այնքան բազմազան, որ կարելի է հեշտությամբ համադրել ցանկացած ինտերիերի հետ:
Սակայն այժմ ժամանակակից աշխարհը շատ արագ է զարգանում, ինչը նշանակում է, որ նոր գաղափարներն ու նորարարությունները դուրս են մղում հներին։
Պատկերացրեք, թե որքան հաճելի է այս լոգարանում պառկած հանգստանալը։ Ալիքավոր պատը ստեղծում է ներդաշնակության զգացում, և թվում է, թե դուք օվկիանոսում եք:
Իհարկե, դիզայնը հրաշալի է, բայց ի՞նչ կասեք նյութի մասին: Ամենակարևորը, նյութը խոնավադիմացկուն է, չնայած հիմքը գիպս է: Այս արտադրանքը կոչվում է Պրինտոգրաֆիա․ այն իրենից ենթադրում է նույն 3D պանելը՝ պաշտպանիչ շերտով, որը հերմետիկորեն փակցվում է ու պաշտպանում պանելը խոնավությունից և այլ արտաքին գործոններից:
Ի դեպ, այս լոգասենյակում ելույթ ունենալիս կարող եք չանհանգստանալ։ Մեր պանելները ձայնամեկուսիչ են:
Բայց ի՞նչ անել, եթե դուք չեք պատրաստվում ծածկել ամբողջ պատը:
Այս դեպքում կարող եք խաղալ Պրինտոգրաֆիայի հետ ու խառը շարվածքով ձեր սեփական դիզայնը ստեղծել: Նրանք ոչ միայն ունեն անսովոր դիզայն, այլև ծառայում են որպես գոտիավորման տարր:
Շատ էլեգանտ և հարմարավետ տեսք ունի, չէ՞:
Պրինտոգրաֆիայի էսթետիկ տեսքի համար Wall Deco-ն ստեղծել է մի շարք թաղանթներ՝ ներառյալ փայտի, մետաղի կամ կաշվե իմիտացիաներով:
Նշենք, որ կաշվի թաղանթը շատ բնական տեսք ունի և ամբողջական է դարձնում ինտերիերը։
Գուցե ինչ-որ մեկը սա համարի շատ մութ ու մռայլ դիզայն։ Այնուամենայնիվ, մուգ լոգասենյակը նույնպես լավ գաղափար է: Որպես կանոն, նման լոգարանները հարմար են ցանկացած չափի և ոճի սենյակի համար՝ շատ ժամանակակիցից ընդհուպ մինչև ավանդական ու շքեղ։ Եթե մտածում եք բաց գույն ընտրել միայն, որպեսզի լոգասենյակը տեսողականորեն ավելի մեծ երևա, հիշեք, որ գույնը նշանակություն չունի: Միակ կարևորն այն է, որ որքան մոնոխրոմ է սենյակը, այնքան ավելի մեծ է թվում: Եվ որքան մեծ է գույնի տարբերությունը պատից հատակ, երեսպատման և սալիկի գույնի միջև, այնքան փոքր է թվում սենյակը: Նկատի ունեցեք, որ ճաշակին ընկեր չկա, և մեր ընկերությունը պատրաստ է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կգրավի հաճախորդներին:
Մարդը բնության մի մասնիկ է, և զարմանալի չէ, որ ինչքան էլ զարգանա տեխնոլոգիական աշխարհը, մարդը շարունակելու է ձգտել մոտ լինել բնությանը։ Որոշ մարդկանց համար իսկապես կարևոր է գտնվել բնության գրկում: Բնությունն ամրացնում է մեր ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առողջությունը։ Այլ կերպ ասած, բնությունը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու բարեկեցության վրա: Բնությանը մոտ լինելը մարդկանց ստիպում է հարմարավետ զգալ, քանի որ դա նպաստում է հոգևոր ներդաշնակությանը: Հենց սա է հանդիսանում այս լոգասենյակի հիմնական կոնցեպտը։ Մեծ պատուհան, որից բնության գեղեցիկ տեսարան է բացվում, և 3D փայտյա թաղանթով պատված պանելներ, որոնք խաղաղ մթնոլորտ են ստեղծում:
Ուշադիր ընտրեք ձեր լոգասենյակի պատերի ձևավորումը և ստեղծեք այնպիսի մթնոլորտ, որը լիովին կհամընկի ձեր պատկերացումներին, թույլ կտա ոչ միայն լոգանք ընդունել, այլև հանգստանալ, վայելել մեկ բաժակ գինի, և, ինչու ոչ, երգել։