Ո՞վ ենք մենք
Հաջողակ բիզնեսի հիմքում ընկած է լավ մասնագետներով համալրված թիմի առկայությունը և հիմնադիրների սրտացավ վերաբերմունքը թե՛ աշխատանքի , թե՛ աշխատակիցների նկատմամբ: Իսկ մեր ընկերության հաջողության հիմքում ընկած է նաև նոր բան ստեղծելու , աշխարհը ավելի գեղեցիկ դարձնելու ձգտումը։ Այդ իսկ պատճառով, Wall Deco ընկերությունը տարածաշրջանում ունի արտադրության ոլորտում ինովացիոն փորձարկումների պատրաստ, ցանկացած դիզայներական գաղափարի իրականացման համար պայքարող , առաջադեմ և ճկուն ընկերության համբավ։
Ինչպես նշեցինք, մեր թիմը ստեղծված է նրա համար , որ իրականություն դարձնի ցանկացած դիզայներական միտք ։ Դա էր պատճառը , որ արտադրական նյութի շուրջ երկար քննարկումներ ենք ունեցել մեր ամբողջ թիմով ։ Մենք մեր առջև խնդիր էինք դրել արտադրել միմիայն էկոլոգիապես մաքուր նյութով։ Եվ այդ նյութը պետք է լիներ նաև այնպիսին , որ թույլ կտար ստեղծել այն ամենը, ինչ մեզ կթելադրեին մեր հետ համագործակցող դիզայներները։ Այսպիսով՝ ընտրությունը կանգնեց այն նյութի վրա, որը մենք անվանում ենք գիպսային խառնուրդ։ Այն ապահովում է անգամ ամենամանր ծավալի և ֆորմայի արտադրությունը: Այն էկոլոգիապես մաքուր նյութ է և պիտանի է ինչպես հասարակական վայրերի , այնպես էլ բնակարանների ձևավորման համար։
Ընկերության արտադրությունը ուղղված է 3 հիմնական արտադրանքի վրա՝ 3D պանել, խորաքանդակ և պրինտոգրաֆիա: Վերջին երկուսի արտադրական տեխնոլոգիան բոլորովին նոր է և ստեղծված է մեր ընկերության կողմից։ Բարձր տեխնոլոգիաների շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել իդեալական ճշգրտություն և որակ ։ Հաշվի առնելով մեր ընկերության բծախնդիր մոտեցումը իր աշխատանքին՝ մեզ վստահում են աշխարհի լավագույն դիզայներական ստուդիաները և ամենատարբեր երկներում բնակվող մեր պատվիրատուները։ Ավելի քան 10 երկրներում մենք իրականացրել են մի շարք նախագծեր։
Մեր Ընկերության Ստեղծման Պատմությունը
Այս էքսկլյուզիվ գաղափարը Wall Deco ընկերության գեղարվեստական ղեկավար Հովնան Շահբազյանինն էր, ով դիզայնով զբաղվում է 2002 թ.-ից՝ հանդիսանալով նաև Futuris Architect ընկերության համահիմնադիրը: Հովնանը երբեք չի դադարում փնտրել կատարելագործվելու նոր ուղիներ: Այդ ժամանակ փնտրտուքները կանգ առան handmade ռելիեֆային պատեր ստեղծելու գաղափարի վրա: Դիզայները, տարբեր ֆորմաներով նմուշներ պատրաստելով, նկարիչների, քանդակագործների հետ խորհրդակցելով, ստացավ առաջին նմուշները: 2013 թ.-ին Հովնանի և իր գործընկերոջ՝ Սուրեն Մովսիսյանի, ով մասնագիտությամբ ինժեներ է, համատեղ ջանքերով մեկնարկեց Wall Deco ընկերությունը:
Ընկերության հաջողությունը ամբողջապես հիմնված է սեփական փորձարկումների, ձախողումների ու սխալների վրա, քանի որ ոլորտը գրեթե ուսումնասիրված չէր, և չկար որևէ հիմք, հավաստի տեղեկատվական աղբյուր կամ օրինակ, որից կարելի էր օգտվել: Երկար խորհրդակցություններ ընթացան քաղաքի լավագույն ճարտարապետների, քանդակագործների և նկարիչների հետ: Այսպիսով՝ հիմք դրվեց մի արտադրության, որը տվեց էքսկլյուզիվ արտադրանք, բարձր որակ՝ էկոլոգիապես մաքուր հումքով, և իսկական իրարանցում առաջացրեց ինտերիեր դիզայնի աշխարհում:
Ցանկացած նախագիծ մարտահրավեր է մեր թիմի համար, որի ավարտը նոր ձեռքբերում և մոտիվացիայի աղբյուր է մեր հետագա զարգացման համար: Wall Deco ընկերությունը դեռ շատ ասելիք ունի:
Մեր Առաքելությունը
Մեր առաքելությունը գեղեցիկ և տպավորիչ միջավայր ստեղծելն է։
Մեր ՏԵսլականը
Մենք ձգտում ենք դառնալ ամենահայտնի ընկերությունը ինտերիերի ձևավորման ոլորտում։