PM-05

Հարվածակայուն
Խոնավադիմացկուն
  • Գինը: $ 160 (1 մ²)
  • Չափը: 500 x 350 x 35 մմ
  • Տարածքը: 1 հատ - 0.124 մ²
  • Ռելիեֆի Խորությունը: 25 մմ
  • Նյութ: գիպսային խառնուրդ և պաշտպանիչ թաղանթ
  • Քաշը: 1 մ² - 24 կգ
Ընտրել Պատվիրել

Նկարագրություն

Պրինտոգրաֆիան լրացուցիչ պաշտպանիչ շերտով գիպսային 3D պանելներ ստեղծելու գաղափարի արդյունքն է: Այս բեկումնային նորամուծության շնորհիվ մեր դիզայներները ընդլայնեցին ընտրության շրջանակը:
Պրինոգրաֆիան ներքին պատերի երեսպատման առաջադեմ մեթոդ է, որի շնորհիվ 3D էֆեկտով պատի գիպսային պանելներն արդեն կարելի է տեղադրել խոնավ վայրերում։ Ավանդական 3D պանելների և պրինտոգրաֆիայի միջև տարբերությունը պաշտպանիչ շերտն է, որը հերմետիկորեն փակցվում է ավանդական պանելների վրա: Սա արտադրանքը դարձնում է ավելի ոճային և լայնացնում է կիրառելիությունը: Թաղանթների բազմազանությունը հնարավորություն է տալիս ստանալ փայտ, կաշի, քար, գործվածք, մետաղ և այլ տեքստուրաներ:

Պրինտոգրաֆիայի առավելությունները ինտերիերում.

  • Խոնավադիմացկուն է. դիմանում է ջերմաստիճանի փոփոխություններին,
  • Հարվածակայուն է. դիմացկուն է մեխանիկական վնասների կամ քերծվածքների նկատմամբ,
  • Հեշտ է տեղադրվում․ չի պահանջում փորձ։
Պանելների պաշտպանիչ շերտի գաղափարը պատերի արտահայտիչ ձևավորման նոր հեռանկարներ է բացում ինտերիեր դիզայնի ոլորտում: Մեր նորարարական տեխնոլոգիայի շնորհիվ Wall Deco պաշտպանիչ շերտով 3D պանելները իդեալական են մարդաշատ վայրերում վառ ու էքսկլյուզիվ ինտերիեր ստեղծելու համար: Սա հիանալի լուծում է լոգարանի, խոհանոցի կամ այնպիսի տարածքների ձևավորման համար, որտեղ խոնավության և անզգույշ հպումների մեծ վտանգ կա: Պրինտոգրաֆիան հարմար է նաև կոմերցիոն տարածքների ինտերիերի ձևավորման համար։ Այս տեսակի 3D պանելները ներդաշնակում են ժամանակակից գրասենյակների, բուտիկների, սրճարանների և հյուրանոցների ոճին՝ ընդգծելով բրենդի կարգավիճակը: