MQ-09
Ներկվող
Էկո
Հրակայուն
Ոչ հարվածակայուն
- Գինը: $ 9 (1 գ/մ)
- Չափը: 40 x 90 մմ
- Նյութ: գիպսային խառնուրդ
- Քաշը: 1 գ/մ - 3.75 կգ
Նկարագրություն
Գիպսե դետալները բնակելի կամ կոմերցիոն ինտերիերին յուրահատկություն հաղորդող հիանալի գործիք են: Հարթ կամ նախշազարդ մոլդինգները կարելի է փակցնել պատին կամ առաստաղին: Մոլդինգները, որպես գիպսե ձևավորման տեսակ, հաճախ օգտագործվում են ինտերիերի տարբեր դեկորներ շրջանակավորելու համար՝ հայելիներ, նկարներ, կամարներ կամ պատուհանների և դռների եզրեր: Գիպսե մոլդինգները նրբորեն ներդաշնակում են շքեղ առանձնատների, գրասենյակների կամ բնակարանների հետ, որոնք ձևավորված են դասական, Արտ Նուվո կամ ռոկոկո ոճով: Ժամանակակից ոճին հարմար են հարթ մոլդինգները, որոնք հետագայում ինտեգրվում են կրկնվող ուղղահայաց կամ հորիզոնական բլոկների մեջ:
Գիպսե մոլդինգների գործառույթները ինտերիերում.
- տեսողականորեն գոտիավորում են ընդարձակ տարածքները,
- թաքցնում են հարդարման թերությունները և միացման լարերը,
- հարթեցնում են կոնտրաստային գույների միջև անցումը
- քողարկում են ինժեներական հաղորդակցությունները,
- ներկվում են ցանկացած գույնի։