Տեղեկություն


Արտադրություն

3D գիպսի պանելների արտադրությունը բավականին բարդ խնդիր է,որը պահանջում է արտադրողներից միանգամից մի քանի կարևորագույն բաղադրիչ. ժամանակակից սարքավորումներ, որակյալ և հուսալի հումք, հմուտ աշխատուժ, արտադրության որոշակի տեխնոլոգիա և բոլոր կանոնների պահպանում:

Սակայն, թերևս դա չէ ամենակարևորը: 3D պանելների արտադրությունը անհնար է առանց սեփական աշխատանքը սիրելու: Եթե մարդ չի սիրում իր գործը, մնացած ամենեինչը կորցնում է իր նշանակությունը: 

WALL DECO ընկերությունը արդեն երկար ժամանակ է 3D պանելների շուկայում: Մեր մասնագետների թիմը կարողանում է ստեղծել պրակտիկ, հուսալի և գեղեցիկ պանելներ,որոնք կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Ամեն օր մենք աշխատում ենք կատարելագործել մեր աշխատանքը և ընդլայնել մեր տեսականին:

Մենք հանդիսանում ենք շուկայի առաջատարներից մեկը, և մեր հաճախորդները գնահատում են մեզ, որպես արտադրող, որին կարելի է վստահել: Եվ դա է մեզ համար ամենաբարձր գնահատականը:

   

Ինչ՞ով ենք մենք տարբերվում այլ արտադրողներից և ինչ՞ու են մեծածախ գնորդները և դիլերները ընտրում մեզ:

1. Ժամանակակից արտադրություն: Մեր սարքավորումները պատրաստված են առաջատար եվրոպական արտադրողների կողմից և թույլ են տալիս արտադրել ցանկացած չափսի պանելներ ծախսելով ավելի քիչ ժամանակ: Մենք պարբերաբար թարմացնում ենք մեր տեխնիկական բազան, որպեսզի պահպանենք արտադրության բարձր որակը:

2. Արտադրության բոլոր փուլերում որակի հսկում: Դրա շնորհիվ մենք կարող ենք երաշխավորել մեր արտադրանքի բարձր որակը: Դա բացառում է որևէ թերություն արտադրության վերջում:

3. Բացարձակապես որակյալ հումք: Մեր մասնագետները մշակել են գիպսի խառնուրդի յուրահատուկ բանաձև, որը պարունակում է պլաստիֆիկատորներ, ամրացնող հավելումներ և բյուրեղացվող նյութեր: Այդ բաղադրիչները բարձրացնում են պատրաստի պանելների ճկունությունը և սեղման ուժը:

4..Օգտագործման հրաշալի բնութագիր: Մենք ստեղծում  ենք պանելներ էկոլրգիապես մաքուր հումքից, որն ունի ձայնա և ջերմամեկուսիչ հատկություններ: Նրանք ապահովում են հարմարավետություն ընտանիքի բոլոր անդամների համար:

5. Լայն տեսականի: Մեր տեսականին ընդգրկում է ավելի քան  60 էքսկլյուզիվ պանելներ, այնուամենայնիվ մենք շարունակ թարմացնում ենք այն, ավելացնելով նոր տեսակներ և հետաքրքրվելով մեր ապագա և ներկա հաճախորդների նախասիրություններով:

Եթե երկարակյաց և էկոլոգիապես մաքուր 3D պանելների կարիք ունեք դիմեք WALL DECO ընկերություն: Մենք երաշխավորում ենք անհատական սպսարկում, որակյալ դեկորատիվ գիպսե պանելներ և շահավետ գներ ամբողջ տեսականու համար:

   

   

   

   

   


Մոնտաժ
Պատվիրե՞լ եք դեկորատիվ պանելներ, թե՞ դեռ պատրաստվում եք անել դա: Ամեն դեպքում դուք պետք է նախապես մտածեք նրա մասին, թե ինչպես իրականացնեք գիպսից 3D պանելների մոնտաժը: Մի կողմից` այդ մոնտաժն ամենևին էլ բարդ չէ, սակայն կան շատ նրբություններ, որոնք կարևոր է հաշվի առնել:

Գիպսի 3D պանելների մոնտաժը պահանջում է որոշակի հմտություններ և փորձ: Ելնելով մեր փորձից` լավ սալիկագործը, ներկարարը, գիպսաստվարաթղթի մասնագետը կարող են իրականացնել տեղադրումը` հետևելով մեր քայլ առ քայլ հրահանգներին: Որակյալ մոնտաժի համար անհրաժեշտ է հաշվի առնել.

Պատերի նյութը. 3D պանելների մոնտաժը կարող է կատարվել գիպսաստվարաթղթից, բետոնից, աղյուսից, գազաբետոնից պատերի վրա: Կիրառվում է նաև փայտով պաստառապատված պատերի համար:

Պարտադիր պայման է մակերեսի հարթությունը և չորությունը: Թույլատրելի է 3-4 միլիմետր շեղում, այլակերպ պատը պետք է ուղղել գիպսե ծեփամածիկով:

Սոսնձային նյութի ընտրություն. պատի և պանելների միջև արդյունավետ կպչունությունը ապահովելու համար խորհուրդ ենք տալիս ծեփամածիկի փորձված արտադրող ընտրել: Օրինակ` Knauf, Pufas.

Վերջնական ծածկի ընտրություն, նրա տարածման միջոցը և այլն:

Տվյալ հրահանգները ներկայացնում են ընդհանուր խորհուրդներ: Մեր մասնագետները կանցկացնեն լրացուցիչ անվճար խորհրդատվություն հետևյալ համարով   +374 (93) 97 97 70

Նախապատրաստում

1. Նախապատրաստե՛ք մակերեսները: Համոզվեք, որ պատերը, որտեղ նախատեսվում է տեղադրել պանելները, հարթ են. եթե 4 մմ-ից ավել անհարթություն կա, պետք է ուղղել այն ծեփամածիկի օգնությամբ:

2. Պատերը ցանկալի է, բայց անհրաժեշտ չէ նախաներկել: Նախաներկման դեպքում կպչունությունը ավելի լավ է անցնում: Համոզվեք, որ մակերեսը հարթ է, չոր և մաքուր.

3. Պանելները չեն կարող տեղադրվել շարժական մակերեսների վրա, ինչպես օրինակ` շարժական դռների, միջսենյակային դռների վրա: Այդ դեպքում ճաքերի հավանականությունը պատերին շատ բարձր կլինի:

4. Պատերի լրացուցիչ չափագրումը և պանելների վերահաշվարկը հնարավորություն կտան մոնտաժի ընդհանուր պատկերը տեսնել: Կատարե՛ք նախնական շարվածքը հատակին, ինչը թույլ կտա տեսնել ամբողջական պատկերը.

5. Եթե լուսավորում եք նախատեսում, ապա դրա մասին պետք է նախապես մտածել: Սակայն հիշեք, որ լուսավորումը ավելի տեսանելի է դարձնում անգամ ամենափոքր դեֆեկտները:

Նախապատրաստումը ավարտված է

 

Made by City Studio