Մեր մասին

 WALL DECO ընկերությունը 2012թ-ից համարվում է լավագույնը հայկական շուկայում: Մեր հիմնական ուղղությունն է 3D պանելների արտադրությունը: Մեր հաճախորդների պահանջները և տարիների փորձը հնարավորություն տվեցին ստեղծել առանձնահատուկ գիպսե խառնուրդ, որը էկոլոգիապես մաքուր է, ձայնա և ջերմամեկուսիչ  է և հրակայուն է:

Մեր արտադրած յուրաքանչյուր տարրը անցնում է փորձարկման մի քանի փուլ: Արևմտյան երկրներում վերապատրաստված մեր դիզայներները և ինժիներները կստեղծեն բարձրորակ ապրանք, որը կպատճառի գեղագիտական հաճույք: Շնորհիվ այս ամենի մեր արտադրանքը տարբերվում է շուկայում ներկայացված մյուս նմանատիպ արտադրանքից: Մենք առաջնորդվում ենք անհատական մոտեցմամբ յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ առավելագույն արդյունավետ լինելու համար:

Մեր աշխատակիցների հմտության շնորհիվ մի շարք դիզայնի ստւդիաներ, ճարտարապետական և շինարարական կազմակերպություններ դարձել են WALL DECO-ի հաճախորդներ:

Բարձրորակ սպասարկում

Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հաճախոորդների ցանկություններին ու պահանջներին: Նրանց գոհունակությունը մեր աշխատանքի ամենաբարձր գնահատականն է: Մենք վստահ ենք, որ դառնալով մեր հաճախորդը՝ Դուք կզգաք մեր մանագիտական մակարդակը ոչ միայն գնում կատարելիս,այլև հետո, երբ մենք աջակցենք Ջեզ նաև տեղեկատվական և տեխնիկական առումներով:

3D պանելների գաղափարը ներքին հարդարման հարցում համեմատաբար նոր մոտեցում է: Հաշվի առնելով այս ապրանքատեսակի հանդեպ աճող պահանջարկը, մեր ընկերությունը առաջարկում է այնպիսի բազմազանություն, որ  կբավարարի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ճաշակը: Մեր կատալոգում ներկայացված են ավելի քան 60 մոդել, որոնցից յուրաքանչյուրը արժանի է Ձեր ուշադրությանը և կարող է դաոնալ ոգեշնչման գլխավոր աղբյուրը Ձեր ինտերյերի մեջ:

 

Մեր մասին
Made by City Studio